211652_close_icon

Կաղամբի տերևներից պատրաստված խյուսը օգնում է թարախային վերքերի ապաքինման ժամանակ․ հետաքրքիր փաստեր

views-count9928 դիտում article-date 20:30 30-10-2016
Բուժական նպատակներով օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ թթու դրած կաղամբ։ Նրանց, ովքեր ավել քաշի խնդիր ունեն, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ կամ թթու կաղամբի հյութ։ Կաղամբահյութի թրջոցները կարող են օգնել հոդային հիվանդությունների բուժման ժամանակ։ Հարկավոր է վերցնել բրդյա կտոր, թրջել կաղամբահյութի մեջ և դնել հիվանդ հոդին։ Քիչ ժամանակ անց հիվանդը կնկատի, թե ինչպես են ցավերը մեղմանում։ Որքինի ժամանակ կաղամբի տերևները եփում են կաթի մեջ, այնուհետև ավելացնում ցորենի թեփուկներ և ստացված զանգվածը թրջոցների տեսքով դնում մաշկի ախտահարված հատվածներին։ Թարմ կաղամբի տերևներից պատրաստված խյուսը արագորեն օգնում է թարախային վերքերի ապաքինման ժամանակ։ Թթու կաղամբը և սխտորը անփոխարինելի դեր են ունեցել նաև բևեռագնացների համար՝ փրկելով վերջիններիս այնպիսի ծանր հիվանդությունից, ինչպիսին լնդախտն է։

Նմանատիպ նյութեր