211652_close_icon
views-count7084 դիտում article-date 10:02 14-06-2014

Ավտովթար Երևանում. 35-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է հողաթմբի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի բնակիչ, 35-ամյա Էդուարդ Զաքարյանը Բադալ Մուրադյան փողոցում՝ երևանցիներին հայտնի «քանդված մոստի» հարևանությամբ, վարելով Mercedes մակնիշի 24 LL 296 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հողաթմբի վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշն ու համարանիշը վարորդը չի հիշում, բախվել է իր ավտոմեքենային, ինչից հետո ինքը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել վթարը: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի անվարույթ գործերով բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր