67419 դիտում
23:18 15-06-2020
Կասկադյորական ավտովթար Երևանում. 28–ամյա վարորդը BMW X6-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Խաչիկյանը իր վարած BMW X6 մակնիշի 06 XX 606 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Ավետիսյան փողոց խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չյկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչներ Թագվոր Թագվորյանն ու Կարեն Գևորգյանը
Փաստի առթիվ նույն դասակի տեսուչ Սամվել Ղարիբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+