211652_close_icon
views-count1723 դիտում article-date 09:18 14-06-2014

Ինչպե՞ս է Բաղդասարովն ազատորեն կարողանում ինքնաթիռ վաճառել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով: Այսպիսով երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն տասն օր է, ինչ համապատասխան մասնագետները ստուգում և ուսումնասիրում են ինքնաթիռների շարժիչները: Ի դեպ, ընկերությունն այս պահին ունի հինգ ինքնաթիռ, որոնցից մեկի շարժիչը վնասված է: Հիշեցնենք, որ Բաղդասարովի ընկերության գույքը կալանքի տակ էր դրված: Այդ պատճառով էլ ընկերության նախկին աշխատակիցները զարմացած են, թե ինչպես է ստացվել, որ Բաղդասարովն ազատորեն կարողանում է ինքնաթիռ վաճառել, այն դեպքում, երբ այն կալանքի տակ է դրված»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր