211652_close_icon
views-count2961 դիտում article-date 00:52 14-06-2014

ԱԱ-2014. Հոլանդիան պատվազրկեց Իսպանիային`5:1. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության առաջին անակընկալը գրանցվեց Հոլանդիա – Իսպանիա խաղում: Չնայած նրան, որ աշխարհի չեմպիոնները առաջինը առաջ անցան հաշվի մեջ, այդուհանդերձ համարձակվեցին 5 գոլ բաց թողնել հոլանդացիներից և պարտվել խայտառակ 1:5 հաշվով: «Նարնջագույն» թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեցին Արիեն Ռոբենը և Ռոբին վան Պերսին, ովքեր դարձան դուբլների հեղինակներ: Առաջին խաղակեսում թիմերի միջև հավասար պայքար ծավալվեց, սակայն երկրորդ խաղակեսում խաղադաշտում գործում էր մեկ հավաքական` Հոլանդիան, որը արժանի հաղթանակ տարավ աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնի նկատմամբ: Հոլանդիա – Իսպանիա` 5:1 Գոլեր`վան պերսի 44’, 72’, Ռոբեն 53’, 80’, Դե Ֆրայ 64’ – Ալոնսո 27’ (11 մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր