ԱԱ-2014. Հոլանդիան հաղթեց Չիլիին և իր խմբում առաջին տեղը զբաղեցրեց. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի առաջին խաղերը տեղի ունեցան B խմբում: Չիլիի և Հոլանդիայի հավաքականները միմյանց միջև վիճարկեցին խմբի հաղթողին, իսկ մրցաշարային առումով ոչինչի չվորոշող խաղում հանդիպեցին խմբի հետնապահներ Ավստրալիայի և Իսպանիայի հավաքականները:
Արդյունքում խմբում առաջին տեղ զբաղեցրեց Հոլանդիայի ընտրանին, որը 2:0 հաշվով պարտության մատնեց Չիլիի հավաքականին: 77-րդ րոպեին Լերոյ Ֆերը գլխի հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը, իսկ խաղի հիմնական ժամանակին ավելացված վերջին րոպեին Արիեն Ռոբենի փայլուն անցումից և փոխանցումից հետո Մեմֆիս Դեպայը ձևակերպեց վերջնական հաշիվը: Արյդունքում B խմբից 1/8 եզրափակիչ փուլի ուղգեիր նվաճեցին Հոլանդիայի և Չիլիի ընտրանիները:
Խմբի մյուս խաղում իսպանացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին ավստրալացիների դարպասը:
[b]Հոլանդիա – Չիլի`2:0[/b]
Գոլեր` Ֆեր 77', Դեպայ 90'
[b]Իսպանիա – Ավստրալիա`3:0[/b]
Գոլեր`Վիլյա 36', Տորես 69', Մատա 82'
[img]https://scontent-a-vie.xx.fbcdn.net/hphotos-xfp1/t31.0-8/10465504_745482535489948_6958729058790626883_o.png[/img]