211652_close_icon
views-count865 դիտում article-date 16:14 13-06-2014

Ջրամատակարարումը Երևանում. ամառային հոգսեր

Հունիսին ամառը մայրաքաղաքում մտավ իր իրավունքների մեջ, ինչն արտահայտվեց խմելու ջրի պահանջարկի կտրուկ աճով և հանգեց Երևան Ջուր ՓԲԸ համակարգում լարվածության ավելացման: Ի պատասխան՝ գործարկվեց մեկ պոմպ Շոր-շորի պոմպակայանում, որի միջոցով վայրկյանում մոտ 130 լիտրով ավելացավ մայրաքաղաք մղվող ջրի քանակը՝ 100 լ/վ պահանջարկի դեպքում: Ներկայումս իրավիճակը կայուն է, բաշխիչ ցանցում հիմնականում ապահովվում է ջրի բավարար ճնշում, սակայն հաշվի առնելով պահանջարկի հետագա ավելացումը, հնարավոր է, որ առաջիկայում վերագործարկվի ևս մեկ պոմպ՝ արդեն ՙԱրարատյան՚ պոմպակայանում, որը Շոր-շորի նման արդեն 3-րդ տարին է, ինչ լեռնային աղբյուրներից, հիմնականում ինքնահոս եղանակով, ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ հանդիսանում է պահուստալին և աշխատում է միայն սպառման ՙպիկերին՚, այն էլ մասամբ: Ընկերությունը մշտապես ձեռքը ՙզարկերակի վրա՚ է պահում ու անում է ամեն ինչ սպառողների կարիքները բավարարելու համար: Ուրիշ է, որ պահանջարկն էլ կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել: Ցավոք, այն երբեմն ոչ թե ջրի օրինական սպառման արդյունք է լինում, այլ ապօրինությունների հետևանք, մասնավորապես ոռոգման նպատակով: Օրինակ, օրերս Փարաքարում ունեինք խնդիր, որի կոնկրետ պատճառը ճիշտ է տեխնիկական բնույթի էր և արագորեն վերացվեց, սակայն հիմնական պատճառը տեղի բնակիչների կողմից խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելն է: Իսկ վերջերս ընդհանրապես արտառոց դեպք տեղի ունեցավ Եղվարդում: Անհայտ անձի կողմից Ապարան-Երևան մայրուղային ջրատարից դեպի Եղվարդ ձգվող հատվածի վրա անցք էր բացվել՝ հարակից այգիները ջրելու համար: Բնականաբար, իրավիճակը շտկվեց, սակայն դրա համար հարկ եղավ դադարեցնել ջրատարի շահագործումը, որի պատճառով մեկ ամբողջ օր Եղվարդը ջուր չունեցավ: Ջրի անբավարարությունը ամռանը կարող է նաև տարածքի բաշխիչ ցանցի ցածր թողունակության մասին վկայել, ինչը հիմք է հանդիսանում անհրաժեշտ շինարարական աշխատանքների իրականացման համար: Դրա համար էլ ընկերությունը ոչ թե զուտ մեխանիկորեն է ավելացնում Երևան առաքվող ջրի ծավալը, այլ ուսումնասիրում է խնդիրը և համապատասխան միջոցներ ձեռնարկում դրա լուծման նպատակով, իրականացնում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր: Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվում ապօրինությունների հայտնաբերմանը: Գործունեության 8-րդ պայմանագրային տարում ջրի վաճառքի կարգավորման ու ապօրինությունների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է ջրօգտագործման կանոնների 5348 խախտում, որից 1462-ը վերաբերում է ապօրինի ջրագծերին: Նաև այս ուղղությամբ տարվող աշխատանքի շնորհիվ Վարձակալության պայմանագրի մեկնարկի՝ 2006թ. նկատմամբ ջրի արտադրությունը համակարգում նվազել է 19%-ով, մինչդեռ այդ նույն ժամանակ ջրամատակարարման շարունակականությունը ավելացել է 23,5%-ով: Իսկ ջրի խնայողությունը համակարգում առաջին հերթին նշանակում է շահագործման ծախսերի կրճատում, ինչի շնորհիվ էլ համակարգում իրականացվում են բազմապիսի ծրագրեր. մասնավորապես վերջին տարում սեփական միջոցներից ներդրումների ծավալը հասել է 2,3 միլիարդ դրամի: Իսկ անցած 8 տարիներին դրանց նվազագույն շեմը գերազանցվել է մոտ 3,3 մլրդ դրամով և կազմել ավելի քան 11 միլիարդ՝ վարձակալության 10-ամյա ժամկետի համար նախատեսված 10,6 մլրդ դրամի դիմաց: Արդեն 3-րդ տարին է, ինչ ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ զարգանում է ոչ միայն առանց արտաքին փոխառությունների, այլև հայտնվել է հանրապետության առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում: Բայց և պարզ է, որ առաջընթացի տեմպերը ուղիղ համեմատական են ներդրումների ծավալներին: Ահա թե ինչու ընկերությունը զգալի ակնկալիքներ ունի, կապված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խոստացած 7-ական մլն ԱՄՆ դոլարի 2 վարկային և 7 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագրերի հետ: Ներկայումս կատարվում է Խորհրդատու կազմակերպության ընտրություն՝ առաջին վարկային ծրագրի համար, որի իրականացումը կարող է սկսվել մինչև տարեվերջ: Ընդհանուր առմամբ, նշված միջոցներով նախատեսվում է վերականգնել ջրամատակարարման բաշխիչ ցանցի շուրջ 150 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածներ, կառուցել 30 նոր բակային պոմպակայան, փոխարինել անհատական տների 39,000 անհատական ջրաչափ: Արդյունքում ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնվող հատվածներում ջրի կորուստները կնվազի 50%-ով, վթարների թիվը՝ 80%-ով, ջրի վաճառքը կավելանա 20%-ով, իսկ նշված բակային պոմպակայանների կողմից սպասարկվող շենքերը 12-ժամյա ջրամատակարարումից կանցնեն շուրջօրյա ռեժիմի: Այս ամենը թույլ է տալիս հուսալ, որ առաջընթացը համակարգում կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Ստորև ներկայացվում է «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. մայիսին • Սպառողների 70%-ն ապահովված է եղել 23,5-24,0 ժամյա ջրամատակարարմամբ, 26%-ը՝ 17-23,5, իսկ 4%-ը՝ 12-17 ժամյա ջրամատակարարմամբ: • Ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1571 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին և կանոններին: • Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել 146.000 խմ-ով: • Ջրի սպառման վերահսկման և հաշվառման արդյունքում կազմվել է 308 տարաբնույթ խախտման ակտ, որից 17-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ: • Կառուցվել է 2319 մետր մետաղական և 753 մետր պոլիէթիլենային ջրագիծ, փոխարինվել՝ 453 մետր ջրագիծ և 10 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 4021 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 569 ջրագծի վթար, 1738 կոյուղու վթար և 236 վթար՝ պոմպակայաններում: • Տեղադրվել է 48 փական և 7 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 18 ջրաչափական հանգույց, մաքրվել է 28 դիտահոր և 67 անձրևաընդունիչ: Իսկ անցած մեկ տարվա Ընկերության ձեռքբերումների մասին վկայում են տվյալ ցուցանիշները [img]/ups/images/0085077001402661494551691.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր