ԵՄ-ի հետ ստորագրվելիք ասոցացման համաձայնագիրը պետք է Վրաստանի ազգային գաղափարը դառնա. Բառոզու
Վրաստանն ինքն է ընտրել դեպի Եվրոպա տանող ուղին և եվրաինտեգրումը վրաց ժողովրդի ընտրությունն է: Այս մասին Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն՝ ընդգծելով, որ Վրաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել եվրոպական արժեքների իրագործման հարցում:
«Մենք Վրաստանը դիտարկում ենք որպես եվրոպական երկիր, իսկ ասոցացման համաձայնագիրը, որը հունիսի 27-ին կստորագրվի Բրյուսելում, հաստատում է դա: Եվրամիությանը մոտենալու գործընթացը սկսել են Վրաստանի նախկին իշխանությունները, որը շարունակում են ներկայիս իշխանությունները, իսկ դա խոսում է այն մասին, որ գաղափարն ընդունված է ժողովրդի կողմից»,-ասել է նա:
Բառոզում մեկ անգամ ևս նշել է, որ ԵՄ-ը շարունակելու է սատարել Վրաստանին ժողովրդավարական պետություն կառուցելու հարցում: