Այսօր Վրաստանի խորհրդարանը կվավերացնի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը
Վրաստանի խորհրդարանն այսօր արտահերթ նիստում կվավերացնի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Փաստաթղթի վավերացման արարողությանը ներկա են լինելու ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Բուլղարիայի ԱԳ նախարար Քրիստիան Վիգենին, Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը, այլ հյուրեր:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 27-ին՝ Բրյուսելում: Այն ուժի մեջ մտնելու համար հարկավոր է, որպեսզի վավերացվի Վրաստանի խորհրդարանի, Եվրախորհրդարանի, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից: