211652_close_icon
views-count1385 դիտում article-date 09:53 13-06-2014

Էլեկտրաէներգիան թանկանում է նաև ՀԷՑ–ի սխալ կառավարման արդյունքում․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Այն խոսակցությունները, թե էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով կթանկանա օգոստոսի 1-ից, կարծես իրականություն է դառնում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մեր այն հարցին, թե արդյոք անտաղանդ և ոչ օպտիմալ մենեջմենթի արդյունքում չի նաև որոշվել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, վերջինս չժխտեց՝ ասելով. «Այո, մենեջմենթն էլ իր դերն ունի իհարկե»: Կարելի է ասել, որ այն վատ են իրականացրել կամ ընդհանրապես չեն իրականացրել, հանձնաժողովի նախագահը նշեց. «Նման գնահատական տալու համար անհրաժեշտ է աուդիտ կատարեին նրանց սեփականատերերը, որոնք բաժնեմաս ունեն պետական սեփականությունից, և ինչ-որ առումով, այո, թանկացմանը նպաստել է նաև մենեջմենթի լավ կամ վատ արդյունքները»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր