Արտակարգ իրավիճակ՝ Էներգետիկայի նախարարությունում. ժամանել են մեծ թվով հրշեջներ և ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մասնաշենքից ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ ներսում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ժամանել են 6 հրշեջ մարտական հաշվարկներ, Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ, շտապօգնության բրիգադներ և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները:
Մի քանի հրշեջներ մտել են շենք, որպեսզի հայտնաբերեն կրակի օջախը:
***
23:00
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ ահազանգը կեղծ էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի