211652_close_icon
views-count7314 դիտում article-date 14:30 12-06-2014

Եթե հավատայի արդարությանը, ինձ «էշի տեղ դնելով»՝ կապրեի. Շանթ Հարությունյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շանթ Հարությունյանի եւ սույն գործով մյուս ամբաստանյալների դատական 1-ին նիստը հետաձգվեց՝ նիստին նրանց պաշտպանների չներկայանալու պատճառով: Այս մասին փոխանցում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը: Այնուամենայնիվ, Շանթ Հարությունյանը հայտարարությամբ հանդես եկավ եւ մյուս ամբաստանյալներին հորդորեց հրաժարվել փաստաբաններից՝ պատճառաբանելով, որ սա քաղաքական խնդիր է: «Եթե արդարությանը հավատայի, ինձ էշի տեղ կդնեի, կապրեի: Էլ ինչի՞ էի փողոց դուրս գալիս»,-ասաց նա: Նաեւ իր ցավակցությունը հայտնեց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանի հարազատներին՝ նրա մահվան համար: «Մարտի 1-ից հետո նրա հետ կալանավայրում անցկացրած դառը օրերն այսօր հիշում էի ուրախությամբ, որքան էլ դրանք դառը լինեն: Մյուս տղաներին էլ երկար տարիների կյանք եմ ցանկանում»,- ասաց Շանթ Հարությունյանը: Նիստին ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ասաց, որ եկել է Շանթին սատարելու, քանի որ, ինչպես նա նշեց, «մեզ նրա նման խենթ տղաներ շատ են պետք»: Լրագրողների դիտարկմանը, թե նա՞ էլ է խենթ, Ր. Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես կուզեի նրանից խենթ լինել»: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր