1011 դիտում
14:14 12-06-2014
Շարունակվում է Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը
Հունիսի 12-ին աշխատանքային խմբերում շարունակվում է Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։
«Երիտասարդ քաղաքական գործիչներ» խմբում ելույթ ունեցավ «Ինտեգրացիա և զարգացում» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար Արամ Սաֆարյանը, ով խոսեց եվրասիական ինտեգրման մասին։
Անդրադառնալով Եվրասիական միությանը միանալու Հայաստանի տնտեսական նպատակահարմարության հարցին՝ բանախոսը նշեց, որ մասնագիտական խմբի միջոցով 5 ամիս շարունակ ուսումնասիրել են եվրասիական գործընթացներին միանալու դեպքում հնարավոր տնտեսական արդյունքի հարցը։ Ուսումնասիրություններն ավարտվել են 2013թ. հոկտեմբերին։ Հետազոտությունների արդյունքում փորձագետները եկել են եզրահանգման, որ Մաքսային միությանն ինտեգրման դեպքում Հայաստանում միջնաժամկետ կտրվածքով ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով։ Ընդ որում, այս թիվը հաստատում են նաև տարբեր ուսումնասիրություններ։
Արամ Սաֆարյանը բերեց նաև Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ «Հայաստանյան հասարակությունն ավանդաբար ռուսամետ է։ Վերջին 13 տարիներին անցկացված բոլոր սոցհարցումները վկայում են, որ Հայաստանում մեծ համակրանք են տածում (բնակչության ավելի քան 74 տոկոսը) Ռուսաստանի նկատմամբ և վստահում են ռուսական արտաքին քաղաքականությանը»,- ասում է Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով նաև, որ հայերը շատ են գնահատում քաղաքական կայունությունը, ինչը հնարավորություն է տալիս ապրել Հարավային Կովկաս կոչվող բարդ, թեժ տարածաշրջանում։
Նշենք, որ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որ տեղի է ունենում հունիսի 10-15-ը, կազմակեպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի մոտ 150 ներկայացուցիչներ։ Այսօր երեկոյան համաժողովի մասնակիցներն ուժերը կչափեն ինտելեկտուալ խաղում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
14:09 18-03-2014
Հայաստանում կանցկացվի Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը
1353 դիտում
18:20 11-06-2014
«Երիտասարդ Եվրասիա». մեկնարկեց եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը
1741 դիտում
15:33 28-06-2016
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության մասնակցությամբ կայացավ Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը
Այս բաժնից
871 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1072 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1018 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան