211652_close_icon
views-count1723 դիտում article-date 15:33 28-06-2016

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության մասնակցությամբ կայացավ Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը

Հունիսի 24-28-ը Մոսկվա և Ռյազան քաղաքներում անցկացվեց Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը համաժողովին ներկայացել էր 4 անդամներով: Համաժողովի նպատակն էր սերտացնել կապը հայ և ռուս երիտասարդների միջև և համագործակցության նոր ուղիներ մշակել: Ծրագրի ընթացքում քննարկումներ եղան գլոբալ աշխարհի համատեքստում Հայաստանի և Ռուսաստանի դերի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր-մշակութային կապի և երիտասարդական քաղաքականության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունների վերաբերյալ, ներկայացվեցին միջազգային տարածաշրջանային երիտասարդական ծրագրերի և 2017 թ.-ին կայանալիք Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնի նախագծերը: Հաջորդիվ աշխատանքներ կատարվեցին 3 թեմատիկ խմբերում, որոնցից առաջինում քննարկումներ եղան տնտեսական համագործակցության հեռանկարների, ԵԱՏՄ շրջանակներում փոքր և միջին բիզնեսի ստեղծման և զարգացման վերաբերյալ: 2-րդ թեմատիկ խմբում աշխատանքները հիմնականում առնչվում էին հասարակական դիվանագիտության և երիտասարդական խորհրդարանականության զարգացմանն ու երիտասարդական հասարակական կազմակերպությունների և պետության միջև համագործակցության մեխանիզմներին: 3-րդ թեմատիկ խմբում անցկացված քննարկումները վերաբերում էին պատմամշակութային ժառանգության պահպանմանը և որպես երիտասարդական համագործակցության խորացման միջոցի` միջմշակութային հաղորդակցության զարգացմանը: Համաժողովի շրջանակներում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Թովմասյանը ներկայացրեց ՀՀ Երիտասարդական խորհրդարանի ստեղծման պատմությունն ու գործունեությունը, որին հետևեց ռուսական կողմի առաջարկը <<Հայ-ռուսական երիտասարդական խորհրդարանական հանձնաժողով>> ստեղծելու մասին: Համաժողովի ավարտին կատարվեց խմբային աշխատանքների արդյունքների ամփոփում և ընդունվեց բանաձև համագործակցության վերաբերյալ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր