211652_close_icon

Հայաստանում կանցկացվի Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը

views-count1582 դիտում article-date 14:09 18-03-2014
Այս տարվա հունիսին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը Ծաղկաձորում համատեղ կանցկացնեն «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Կմասնակցի շուրջ 150 երիտասարդ՝ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջաններից և Վրաստանից։ Ինչպես տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համաժողովին դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր երկրներից։ Ծրագիրը ներառում է նաև կլոր սեղաններ, քննարկումներ՝ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ։ Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես՝ «Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր և սպորտային մրցումներ։ Մինչ համաժողովի անցկացումը՝ ապրիլին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը կստորագրեն համագործակցության հուշագիր։

Նմանատիպ նյութեր