211652_close_icon
views-count1157 դիտում article-date 10:44 12-06-2014

Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մի քանի թաղամասերում վաղը ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հունիսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի 4-րդ, 5-րդ փողոցների, Նորվեգական թաղամասի, • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [i] «Երևան Ջուր» ՓԲԸ[/i]

Նմանատիպ նյութեր