211652_close_icon
views-count2160 դիտում article-date 09:43 12-06-2014

Դմիտրի Կիսելյովը երեկ ԱԺ է եկել ուշացումով, Անդրանիկ Նիկողոսյանի ուղեկցությամբ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան «Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր, RTR-ի վերլուծաբան Դմիտրի Կիսելյովը երեկ ԱԺ եկավ ուշացումով, Անդրանիկ Նիկողոսյանի ուղեկցությամբ, հոգնած ու ամենևին չուներ այն փայլը, որն ունենում է կիրակնօրյա իր հաղորդումներում` Պուտինին գովերգելիս: Ուշացումով ԱԺ ռուսական գրքի գրադարան մտավ նույնպես հոգնած Կովալենկոն: Նրանք մինչ այդ եղել էին նախագահականում, ապա քաղաքապետարանում, որտեղ Տարոն Մարգարյանն Անդրանիկ Նիկողոսյանին ոսկե մեդալ էր տվել: ԱԺ-ում «ուղեղների լվացման» լիկբեզը բացեց Հերմինե Նաղդալյանը` հայերենով, հիշեցրեց, որ ՀՀ օրենքով պաշտոնական լեզուն միայն հայերենն է և, ի «կատարումն» օրենքի, անցավ ռուսերենի: ԱԺ գրադարանում անշլագ էր: Հիմնականում լրագրողներ էին. պատգամավորներից ներկա էին «ամենաեվրասիականները»` Տաճատ Վարդապետյան, Հայկ Բաբուխանյան և Կարինե Աճեմյան: Ներկա էր նաև «Նորավանք» կենտրոնի տնօրեն, «Գրիբոյեդովի» ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը: Լրագրողների հետ անցկացրած մաստեր-կլասը Կիսելյովն սկսեց անգլո-սաքսոնական համաշխարհային տիրապետության, Օբամայի քննադատությամբ, ապա սահուն անցում կատարեց ռուսական` Եվրասիական միության «բազմաշերտ, նոր, ապակենտրոնացնող» մոդելի առավելություններին` տեղեկատվական պատերազմի ծիրին ներքո»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր