Հարց՝ կառավարությանը. հնարավո՞ր է՝ էներգիան թանկացվի ոչ թե սպառողների, այլ՝ այլ աղբյուրների հաշվին
Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՅԴ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, նշեց, որ այսօր հանդիպել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ և քննարկել էներգիայի թանկացման հարցը, ովքեր փոխանցել են, որ թանկացումը պայմանավորված է 20 մլրդ դրամի հասնող ճեղքվածքով:
Ինչպես ԱԺ-ից հայտնում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, Ա. Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է ներկայացնել այն համակարգում և հնարավո՞ր է, որ այդ ճեղքվածքը լրացվի ոչ թե սպառողների, այլ այլ աղբյուրների ֆինանսավորման հաշվին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշեց, որ ճեղքվածքը ոչ թե 20, այլ 18 մլրդ դրամ է, իսկ թանկացումը տեղի է ունենում այդ ոլորտում գործող ընկերությունների կողմից համակարգին ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության վրա:
«Դա արվում է, որպեսզի արտադրող, տեղափոխող և սպառող ընկերությունները կարողանան անխափան աշխատել: Ինչ վերաբերում է այլ աղբյուրի կողմից ֆինանսավորմանը, վարչապետի կողմից հանձնարարական կա, որ այդ հարցերն ուսումնասիրվեն»,-պատասխանեց Ե. Զախարյանը: