211652_close_icon
views-count1750 դիտում article-date 08:56 29-07-2014

Սպառողների հաշվին կարելի է հարկային հավաքագրումները անվերջ ավելացնել․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ապրանքների ու ծառայությունների գների աճը այսպես թե այնպես հանգեցնում է հարկերի աճին: Այսինքն եթե դուք որևէ ապրանք անցած տարի գնում էիք 100 դրամով և դրանից 20 դրամը որպես ավելացված արժեքի հարկ գնում էր պետական բյուջե, ապա այս տարի այդ նույն ապրանքը, ասենք, 110 դրամով գնելու դեպքում դրանից պետական բյուջե պետք է գնա 22 դրամ: Այլ կերպ ասած եթե կառավարությունը բացարձակապես ոչինչ չանի, միայն գնաճը հանգեցնելու է հարկերի հավաքագրման աճին, և հենց դա էլ տեղի է ունեցել այս տարվա աոաջին կիսամյակում: Ասվածը լավագույնս երևում է, օրինակ, «Հայռուսգազարդի» և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վճարած հարկերից: Այս երկու ընկերությունները այս տարվա աոաջին կիսամյակում վճարել են 22 տոկոս կամ 5.3 միլիարդ դրամ ավելի հարկ, քան անցած տարի: Այս տարի մենք՝ սպառողներս, գազի համար վճարել ենք 18 տոկոս, իսկ էլ. էներգիայի համար՝ 27 տոկոս ավելի գումար, քան անցած տարվա աոաջին կիսամյակում: Այս եղանակով, այսինքն սպառողների հաշվին, կարելի է հարկային հավաքագրումները անվերջ ավելացնել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր