Պուտինն ու Մերկելը քննարկել են գազային բանակցությունների ընթացքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի գազային պարտքի հարցով Բրյուսելում անցկացվող եռակողմ՝ ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա ձևաչափով բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
«Պուտինն ընդգծել է, որ չնայած առաջացած բարդություններին՝ ռուսական պատվիրակությունը մտադիր է շարունակել խոսակցությունը կառուցողական տեսանկյունից՝ փոխընդունելի համաձայնության հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ գազի հարցով ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա ձևաչափով բանակցությունները տեղափոխվել են։