10340 դիտում
12:56 11-06-2014
Արտակարգ իրավիճակ՝ Նոր Խարբերդի թիվ 1 դպրոցում. քամին դպրոցի տանիքը «պառկեցրել» է ողջ բակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 10-ին, հանրապետությունում բարձրացած քամու պատճառով մեծ վնաս է կրել Արարատի մարզի Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
Ինչպես դպրոցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամին պոկել է մոտ 1,000 քմ-ից ավելի թիթեղյա տանիքը և տապալել գետնին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարինե Սարգսյանն ասաց, որ բարեբախտաբար այդ ժամին դպրոցում մարդ չի եղել, ու եթե բնական աղետը տեղի ունենար աշխատանքային ժամին, ապա չէր կարող ասել, թե ինչ կլիներ:
Կատարվածի մասին տեղեկացվել է համապատասխան կառույցների ներկայացուցիչներին: Առավոտյան դպրոց են ժամանել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանը: Այս պահին դպրոցում բնականոն ընթանում է քննական գործընթացը, սակայն, եթե պատկան մարմինները օպերատիվ և կարճ ժամանակում չլուծեն տանիքի վերանորոգման հարցը, ապա ինչպես հայտարարել է Հայպետհիդրոմետը, անձրևներ են սպասվում և դպրոցն ավելի լուրջ խնդրի առաջ կկանգնի: Դպրոցում հավաքված երեխաները և նրանց ծնողներն ասում էին, որ տեղի պատգամավորը օգնության ձեռք կմեկնի իրենց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարզպետարանը պատրաստվում է դպրոց հրավիրել նաև տանիքը վերանորոգած կազմակերպությանը, քանի որ միանշանակ պարզ է, որ մեղքի իրենց բաժինն ունի նաև այդ կազմակերպությունը, անկախ նրանից՝ ժամկետն անցել է, թե ոչ, իսկ նյութական վնասը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, գերազանցում է մի քանի միլիոնը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9426 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին