211652_close_icon
views-count1866 դիտում article-date 10:45 11-06-2014

Սրվել են ՀՀ արդարադատության նախարարի և նրա առաջին տեղակալի հարաբերությունները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս սրվել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և նրա առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հարաբերությունները: Մեր տեղեկություններով՝ Մուրադյանը ոչ միայն նախարարության աշխատակիցների, այլև՝ անձամբ նախարար Մանուկյանի հետ շփումներում իրեն բավականին վատ է պահում, խոսում է արհամարհական տոնով նույնիսկ փորձել է բանավեճի ժամանակ կոպիտ ու վիրավորական պատասխաններ տալ: Հովհաննես Մանուկյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ ասելով որ ինքն իր բոլոր տեղակալների հետ ունի փայլուն հարաբերություններ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր