211652_close_icon
views-count1254 դիտում article-date 09:53 11-06-2014

Գնդեվազցիները դեռ մտադիր չեն իրենց հողերը վաճառել․ Հրապարակ

«Ինչպես տեղեկացնում են ջերմուկյան մեր աղբյուրները՝ բավական ժամանակ է, ինչ Ամուլսարում հանքարդյունաբերության աշխատանքներն առանձնապես ակտիվ չեն ընթանում: Հանքում աշխատողների մեծ մասը սարի ստորոտում գտնվող Գնդեվազ գյուղի բնակիչներն են, որոնք գյուղին հարակից ծիրանենիների բավական ընդարձակ այգիներ ունեն: Հանքի տերերն առաջարկել են գյուղացիներին հողերը գնել, որպեսզի այգիների տեղում հումքը մշակող գործարան կառուցեն, գյուղացիները չեն համաձայնում: Եթե շատ լավ գին տան, դարձյա՞լ չեք համաձայնի՝ հարցրինք մի գնդեվազցու: «Չգիտեմ, երևի՝ չէ»,- գյուղացու խորամանկությամբ ասաց նա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր