211652_close_icon
views-count1068 դիտում article-date 23:14 10-06-2014

Հաշմանդամային սպորտի առաջնություն. անվասայլակի վրա կյանքը չի ավարտվում. տեսանյութ

Արմավիր, Արարատ, Շիրակ` բոլոր մարզերի անունները հերթով ու կարգով բարձրացված են: Հաշմանդամություն ունեցողների սպորտային 12-րդ առաջնության մասնակիցները պատրաստ ու համբերատար սպասում են: Մրցումները հանդիսությամբ են բացվելու: Մեկնարկը հաշմանդամների «Փյունիկ» միության երգչախումբն է տալու: Հաշմանդամություն ունեցող մարզիկները ուժերը չափելու են 6 մարզաձևերում` լող, ծանրամարտ, բասկետբոլ, թենիս, շախմատ, բազկամարտ: Անցած տարվա 95-ի փոխարեն այս տարի 120 մարզիկ է հայտ ներկայացրել: Մրցաշարի հաղթողները ընգրկվելու են Ազգային պարալիմպիկ հավաքականում: Հենրիետ Արենսը բացման արարողության հատուկ հյուրերից է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն է ներկայացնում: Ասում է` սահմանափակ հնարավորություններով մարդկանց անսահման կամքի ուժը իրեն միշտ է ապշեցրել: Ինչ վերաբերվում է հաշմանդամային սպորտի խնդիրներին, նրա խոսքով, դրանք միայն Հայաստանում չեն: Ինքը գերմանացի է ու իր երկրում էլ ոլորտում նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում: Դանիելը 5 օր է Հայաստանում է, 5 օր է չի հոգնում սովորեցնել: «Մոբիլիթի ինթերնեշնլ» կազմակերպության 6 փորձագետներից մեկն է: Եկել են ԱՄՆ դեսպանատան հրավերով: Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ակտիվությանն ուղղված փորձի փոխանակման ծրագիր են իրականացնում: Ակտիվ սպորտում է անհիշելի ժամանակներից ու նախասիրություններն էլ մի մարզաձևով չեն սահմանափակվում: Դանիելի խորհուրդներն էլ հայ ընկերներին մարզական խորհուրդներով չեն ավարտվում: Հաշմանդամային սպորտի առաջնության բացումից Դանիելը շարունակում է մաստեր կլաս-դասախոսությունը բասկետբոլի սիրահարների համար: 18-ամյա Արթուրը մրցումների մասնակից չէ, իր հերթը մյուս տարի կգա. փորձում է Դանիելի ասածներից ոչ մի բառ բաց չթողնել: Սայլակով բասկետբոլ խաղալ նոր է սովորում: Մարզիկները մրցումային առօրիային կանցնեն վաղը: Հաշմանդամություն ունեցող անձանց 12-րդ առաջնությունը կավարտվի հունիսի 12-ին: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29394]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր