1669 դիտում
21:53 10-06-2014
Անուշի խելագարման հետմոդեռնիստական վարկածը
Ինչո՞ւ խելագարվեց Անուշը: Այս հարցը հետաքրքրում է հոգեբաններին շուրջ հարյուր տարի: Սովետական տարիներին Անուշի խելագարման պատճառը համարում էին նահապետական ավանդական բարքերի և սոցիալիստական գաղափարախոսության բախման դժբախտ հետևանք: Սովետական մարդիկ համոզված էին, որ սովետական սոցիալիստական կարգերի պայմաններում Անուշը չէր խելագարվի: Այս անապացույց պնդման համար փաստարկներ չէին բերվում, սակայն սովետական մարդիկ այդ մերկապարանոց պնդումն ընդունում էին անվերապահորեն, որովհետև սովետական երկրում ամեն ինչ ընդունում էին անվերապահորեն: Հակառակ դեպքում կարող էին աքսորվել Սիբիր: Սովետական կայսրության կործանումից հետո գրական ստեղծագործությունների հոգեբանական քննադատությունը վերականգնեց իր գիտական իրավունքները: Եվ անդրադարձ կատարվեց նաև Անուշի խելագարման խնդրին: Առաջ քաշվեցին մի քանի վարկածներ, որոնք իրենց հիմքում ունեին տարբեր համակարգային մոտեցումներ: Վերլուծելով Անուշի ընդհանուր վարքաբանությունը առաջ էր քաշվում վարկած, որ Անուշը հոգեբանական խնդիրներ է ունեցել մինչև իրեն գետը նետելու պահը: Այսինքն Անուշի ինքնասպանությունը կատարվել է հոգեկան լուրջ խանգարման ժամանակ: Սակայն ի վերջո Անուշի խելագարման պատճառը լիարժեք և համապարփակ պատասխան դեռ չի ստացել: Այս առումով ներկայում ևս որոշ վերլուծաբաններ առաջ են քաշում նոր վարկածներ, որոնց մեծ մասը համակարգված չեն և ներկայանում են որպես հետմոդեռնիստական: Հետմոդեռնիստները կարծում են, որ Անուշը չի խելագարվել: Նա դրանով իր բողոքն է հայտնել: Այսինքն Անուշը գետը նետվելով գիտակցաբար ինքնասպանություն է գործել ի նշան բողոքի: Դա հեղափոխական ցույց է եղել, որին նա դիմել է հուսահատված, բայց գիտակցված: Այդպիսով Անուշը փորձել է իր կյանքի գնով սթափության կոչել համագյուղացիներին, որպեսզի նրանք վերանայեն հաստատված կարգը, վերացնեն վրեժի նորմը, և ներողամտությունը դարձնեն օրինակելի նորմ: Այդպիսով Անուշի վարքը համեմատվում է ներկայիս ակտիվիստի վարքի հետ: Պարզապես այն ժամանակ Անուշը բողոքում էր սոցիալական անարդարության դեմ, իսկ ներկայում ակտիվիստն է պայքարում անարդարությունների դեմ: Ուշագրավ է, որ հետմոդեռնիստական վարկածում սահուն անտեսվում է Անուշի և Սարոյի սերը, և սերն ընդհանրապես: Այնինչ «Անուշ» պոեմը հայ գրականության մեջ սիրո մասին գրված ամենաբարձր ստեղծագործությունն է: Եվ այդ գործը վերլուծելիս անթույլատրելի է անտեսել նրա բովանդակային բուն իմաստը: Հետմոդեռնիստները այս դիտողությանը հակադարձում են, թե ակտիվիստը նույնպես իր գործողություններ կատարում է սիրով: Այսինքն հայրենիքի, բնության, հասարակության նկատմամբ սերն է դրդում, ուղղորդում և առաջնորդում ակտիվիստին: Սակայն ի տարբերություն ակտիվիստի Անուշի վարքը հասկանալի է թե իշխանություննների ներկայացուցչի, թե ընդդիմության ներկայացուցչի, թե միջին վիճակագրական քաղաքացուն: Իսկ ակտիվիտին շատերը չեն հասկանում, նույնիսկ հանդիմանում են ու վիրավորում:
Թաթուլ Մկրտչյան
Թաթուլ Մկրտչյան
Նմանատիպ նյութեր
2293 դիտում
14:21 13-11-2020
Լիլիթ Մկրտչյան. Բոլորս արդեն խելագարման եզրին ենք
2779 դիտում
13:05 11-06-2016
Ինչպես ավարտվեց «Հանրապետության հրապարակում» իրար ծեծած Անուշի եւ Լուիզայի ծեծի պատմությունը
2701 դիտում
13:27 30-06-2016
Արաքսյան ու Կարինեն նպաստել են Նարինեի, Անուշի եւ Ռուզաննայի՝ պոռնկությամբ զբաղվելուն
Այս բաժնից
454 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
568 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր