Արաքսյան ու Կարինեն նպաստել են Նարինեի, Անուշի եւ Ռուզաննայի՝ պոռնկությամբ զբաղվելուն
Արաքսյա Խաչատրյանին և Կարինե Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք պոռնկությամբ զբաղվող Նարինե Ալեքսանյանից, Անուշ Ալավերդյանից և Ռուզաննա Սարգսյանից գույքային օգուտ ստանալու նպատակով նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն:
Այսինքն, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Արաքսյայի խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը, Կարինեինը՝ ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: