211652_close_icon
views-count1493 դիտում article-date 12:03 10-06-2014

1 օրով դադարեցվելու է Երևանի մի քանի վարչական շրջանների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1. Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ս. թ. հունիսի 12-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, Հալաբյան փող. 41-65, Բաշինջաղյան փող. 159-194 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Շիրազի, Մազմանյան, Կարապետյան, Ռոստոմյան, Պարսեղովի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: 2. Պլանային աշխատանքների հետ կապված` ս. թ. հունիսի 12-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 09.00-ն կդադարեցվի ` • Նորք -Մարաշ վարչական շրջանի, • Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան թաղ. 7-10, Դավիթ Բեկի, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշեն թաղամասի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր