Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ նոր պաշտոնն իր սրտով չէ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ ՀՀԿ խմբակցությունում բոլորը «շվարած» են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի պահվածքից: Բանն այն է, որ բոլոր այն ՀՀԿ-ականներին, ովքեր շնորհավորում են Հ. Թովմասյանին նոր պաշտոնի համար, վերջինս հայտարարել է, որ պաշտոնն իր սրտով չէ ու ինքը ստիպված է զբաղեցնում այն:
Մեր տեղեկություններով՝ Հ. Թովմասյանն ասել է, որ ինքը զբաղվելու է միայն իրավական վարչության նախագծերի փորձաքննության աշխատանքներով, իսկ մյուս վարչություններով կզբաղվեն իր տեղակալները: Առավել ակտիվ կաշխատեն Գագիկ Մխեյանը և Էրիկ Մինասյանը:
Սա նշանակում է, որ գործերի կառավարչությունը, արտաքին կապերի վարչությունը, տնտեսագիտական վարչությունը, տեղեկատվական վարչությունը, հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը Հ. Թովմասյանին չեն հետաքրքրում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


