ԱԺ-ում կրքերը եռում են․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամռան տապին զուգընթաց, ԱԺ-ում կրքերը եռում են. օրենսդիր կանայք կրկին զբաղված են գործուղումների մեկնելու համար Գալուստ Գրիգորիչի սենյակի դռները ջարդելով, որ ամռանը շրջագայելու, հանգստի հնարավորություն ունենան։ Ստաժավոր ՀՀԿ տիկնայք բողոքում են նորեկներից:
Չնայած որոշվել է հնարավորինս խուսափել գործուղումներից, ՄԻԱԿ-ի Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը «ինքնաթիռից ինքնաթիռ են թռչում»։ Ընդհանրապես, պատգամավորների համար դաժան օրեր են՝ նախկինում նիստերի դահլիճից ծլկողները երեկ իրենց դահլիճ էին գցում, որտեղ ամենահով տեղն էր: Օրվա վերջում մեծ մասն արդեն առանց փողկապի և կոստյումի էին, կոճակներն արձակած։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


