4348 դիտում
17:45 21-05-2016
Գառնին եռում է․ այնտեղ ժամանած վարչապետը հայտնեց, որ վերսկսված շինաշխատանքները դադարեցվում են
Ազատ գետի կիրճում վերսկսված շինաշխատանքները դադարեցվում են: Այս մասին գառնեցիներին հայտնեց իրենց պահանջով այնտեղ ժամանած վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա անգամ գառնեցիիներին խնդրեց թույլ տալ, որ զբոսաշրջիկների համար ճանապարհ բացեն՝ ասելով. «Գոնե տուրիստներին թողեք գնան… Մենք հասկանում ենք, տեսնում ենք մեր սխալը, եթե ծրագրերում սխալներ են լինում, թերություններ, բայց փողոց փակելը ոչ մի բան չի փոխում»:
Հիշեցնենք, որ գառնեցիները բողոքում են, որ Ազատ գետի ջրերը կառավարության ծրագրով տեղափոխում են Արարատյան դաշտ՝ որոշ պաշտոնյաների հողամասերը ջրելու համար:
Խոսքն Արարատի մարզի 12 գյուղերի մասին է:
Նշենք, որ գառնեցիները եկել էին «Ազատություն՝ Ազատ գետին », «Դուրս բերեք շինարարական տեխնիկան Ազատի կիրճից«, և այլ պաստառներով։
Գյուղացիներն էլ ասացին, որ մինչև իրենց աչքով չտեսնեն՝ ինչպես է դուրս բերվում տեխնիկան, չեն գնա:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Նմանատիպ նյութեր
1381 դիտում
20:42 04-03-2014
Գառնին սրճելու վայր չէ. կրքերը թեժանում են. տեսանյութ
2789 դիտում
21:54 10-11-2018
Սևանը և Գառնին՝ «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխության հաղթողներ
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին