«Եդինայա Օսեթիան» հաղթանակ է տանում ընտրություններում
«Եդինայա Օսեթիա» կուսակցությունը հավաքել է խորհրդարանական ընտրությունների ամենաշատ քանակի ձայներ: Այս մասին հաղորդում էՌիա նովոստին մեջբերելով exit-polls-ի տվյալները:
Ըստ այդ տվյալների «Եդինայա Օսեթիան» հավաքել է ձայների 31,2 տոկոսը, երկրորդ արդյունք է ցուցաբերել Եդինստվո Նարոդ կուսակցությունը՝ 14 տոկոս:
Երրորդ տեղում է հայտնվել Նոր Օսեթիան՝ 12,1 տոկոսով և Նիխասը՝ 12 տոկոս:
Բացի այդ 7 տոկոսի արգելքը հաղթահարել են կոմունիստական, Ազգային, Եդինստվո, Ռոդինա և Ֆիդիբաստ կուսակցությունները:
Ըստ տվյալների ընտրողների մասնակցությունը կազմել է 80 տոկոսից ավելի: