211652_close_icon
views-count1995 դիտում article-date 11:28 08-06-2014

Հայաստանի հավաքական թիմի 4 մարզիկ մասնակցում է «Աշխարհի գավաթին»

Հունիսի 4-13-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունենում «Աշխարհի գավաթ» գնդակային և ստենդային հրաձգության օլիմպիական մի շարք վարժություններից , որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքական թիմի 4 մարզիկ` գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: «Աշխարհի գավաթին» մասնակցում է 96 երկրի 1292 հրաձիգ, այս մրցաշարին տարիքային բաժանումներ չկան և մեր թիմի 3 երիտասարդները կմրցեն մեծահասակների դեմ: Հիշեցնենք, որ հայ հրաձիգներից 2-ը՝ Հրաչիկ Բաբայանը և Զավեն Իգիթյանը նվաճել են «Պատանեկան օլիմպիական խաղերի» ուղեգրեր: «Աշխարհի գավաթը» հարմար առիթ է հնարավորությունները նախապես գնահատելու, սխալները շտկելու և օգոստոսին Նանջինգում կայանալիք խաղերին լավ նախապատրաստվելու համար: Օլիմպիականները մրցմանը մասնակցում են պետական, Քրիստիան Լաուերն անձնական, իսկ Մարիամ Միքայելյանը հովանավորի ֆինանսավորմամբ: Այսպիսով, «Աշխարհի գավաթ»-ում Հայաստանը ներկայացնում են. Ատրճանակ ձև՝ 1. Զավեն Իգիթյան (ծնվ. 1999թ.)` I կարգ, մարզիչ` Խորեն Իգիթյան, Հրացան ձև՝ 2. Քրիստիան Լաուեր (ծնվ. 1980թ.)՝ ՍՎԹ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան, 3. Հրաչիկ Բաբայան (ծնվ. 1996թ.)` ՄԿՍՎ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան, 4. Մարիամ Միքայելյան (ծնվ. 1995թ.)՝ ՍՎ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան: [i] Հայաստանի հրաձգության ֆեդերացիա [/i]

Նմանատիպ նյութեր