Մահվան ելքով վրաերթ՝ Արզնի գյուղում. ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվեց հաշվեհարդարը
                        Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական վրաերթ    է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Բյուրեղավանի բնակիչ 39-ամյա  Աղաս Խաչատրյանը Արզնի գյուղի 1–ին փողոցում իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 20 ՕՏ 015 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տեղի բնակիչ 58-ամյա  Լաուրա Չիչերինին:
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,    վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի  աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի  գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է  ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Էդգար Բալոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի հարազատները փորձում էին վրաերթ կատարողի հետ հաշվեհարդար տեսնել, ինչը կանխվեց  ճանապարհային ոստիկանների ու Բյուրեղավանի ոստիկանության աշխատակիցների կողմից:
Իսկ վրաերթի ենթարկվածը   մեծ հարգանք ուներ գյուղում և բոլորն ափսոսում էին, թե ինչո՞ւ պետք է խեղճ կինն անտեղի մահանար: 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

