Հալեպում հրթիռակոծության հետևանքով 32-ամյա հայ երիտասարդ է զոհվել
Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ Սուլեյմանիե և Նոր Գյուղ թաղամասերն այսօր երեկոյան զինյալ խմբավորումների կողմից կրկին սկսել են հրթիռակոծության ենթարկվել:
Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է հայազգի 32-ամյա Կարո Աստուրյանը:
Հալեպումնախագահական ընտրություններից առաջ սաստկացան հրթիռակոծությունները հայկական թողամասերում: 6-րդ օրն է՝ բնակչությունը զրկված է խմելու ջրից: