Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ զոհվել է, մեկը վիրավորվել (լուսանկարներ)
Հալեպում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ռմբակոծման հետևանքով զոհվածների մեջ կա նաև երկու հայ` Գաբրի թաղամասում բնակվող Վերա Կենտիմյանն ու նրա որդի Հարութ Կենտիմյանը:
«Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ Վերա Կիրակոսյան-Կենտիմյանը 59 տարեկան էր, իսկ նրա որդին` Հարութ Կենտիմյանը` 30: Ըստ աղբյուրի, նրանց դիերը փլատակների տալից դուրս են բերվել: Նրանց հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցու մեջ:
Ահաբեկիչ խմբավորումների հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է Դավիթ Տեր-Ներսեսյանը: