Հալեպում հրթիռակոծության հետևանքով 2 հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է. Գանձասար
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Հալեպի Նոր Գյուղ, Մոգամբո, Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
[url=https://web.facebook.com/kantsasar/?_rdr]«Գանձասարի» [/url]փոխանցմամբ` Նոր Գյուղում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու հայ` 30-ամյա Գասպար Շաթյանն ու 29-ամյա Մովսես Մովսեսյանը:
Վիրավորների թվում է նաև հայազգի Վարուժան Դոնաբետյանը: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն: