2251 դիտում
19:46 07-06-2014
Հյուրը հյուրից գողացավ
Հունիսի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Էրիկ Ա.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլի 15-ին, ժամը 15:00-ի սահմաններում, գտնվելով Կարինե Ս.-ի` Սևան քաղաքի Շինարարների փողոցում գտնվող բնակարանում, գաղտնի հափշտակել է բազմոցի վրա դրված, նույն բնակարան հյուրընկալված Արման Ս.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 33.000 դրամ:
Ապրիլի 16-ին Արման Ս.-ն հանդիպելով Էրիկ Ա.-ին` պահանջել է դրամապանակը, վերջինս սկզբում հրաժարվել է, սակայն նույն օրը դրամապանակ վերադարձրել է` 33.000 դրամ պարունակությամբ: Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնվել: Հունիսի 6-ին նրանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն
Նմանատիպ նյութեր
11590 դիտում
14:28 08-06-2014
Գողը գողից գողացավ. տեսանյութ
6059 դիտում
09:53 11-07-2017
Եթե բոլորը սուրբ են, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ. «Ժողովուրդ»
9789 դիտում
14:02 06-09-2017
Վասիլիս Ուտկին. Հայ հայից փող գողացավ. զարմանալի պատմություն է
Այս բաժնից
1042 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը
634 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը