211652_close_icon
views-count6008 դիտում article-date 09:53 11-07-2017

Եթե բոլորը սուրբ են, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Եթե բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ». այս հայտնի պատմությունն է հիշեցնում ԿԸՀ գործունեության մասին խորհրդարան ներկայացված հաղորդումը: Բանն այն է, որ ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվող հաշվետվության մեջ ԿԸՀ-ն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն այնպես է նկարագրել, կարծես խոսում է ոչ թե մեզ հայտնի միջոցառման, այլ միանգամայն ուրիշ երկրում տեղի ունեցած ընտրությունների մասին: Որովհետև, եթե չեք մոռացել, հայաստանյան ընտրությունները ևս զերծ չմնացին կեղծիքներից: Պարզապես, կեղծիքներն արվեցին ոչ թե տեղամասերի ներսում (թեև որոշ ընտրատեղամասերում իշխանության ներկայացուցիչները բացահայտ վերահսկում էին մարդկանց քվեարկությունը), այլ դրանից դուրս. վարչական ռեսուրսի կիրառում, մարդկանց նկատմամբ ճնշումներ ու համատարած ընտրակաշառքի բաժանում. այդ ամենն արձանագրել էին միջազգային դիտորդներն ու Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատները, անգամ ՍԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ էլ փաստել էր և՛ վարչական ռեսուրսի կիրառման, և՛ ընտրակաշառքի բաժանման մասին տեղեկությունները՝ առաջարկելով ուժեղացնել համապատասխան օրենսդրական մեխանիզմները: Իսկ ահա ԿԸՀ-ն, որը իրավական հնարավորություններ ուներ այդ ամենի դեմն առնելու համար, ոչ միայն մատը մատին չխփեց, այլև ԱԺ ներկայացված հաղորդման մեջ անգամ որևէ բառ չասաց այդ ամենի վերաբերյալ: Ու այդքանից հետո դեռ համարձակվում են պնդել, որ ընտրություններն անցել են ազատ և արդար՝ մոռանալով, որ ընտրական պրոցեսը միայն քվեարկության օրը թերթիկի վրա նշում անելը չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր