slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Տղաները պայքարեցին, փորձեցին. Բեռնար Շալանդ
211652_close_icon

Տղաները պայքարեցին, փորձեցին. Բեռնար Շալանդ

views-count1770 դիտում article-date 10:53 07-06-2014
Գերմանիա-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը. [b][b][b]- Պարոն Շալանդ, 1:1 հաշվի ժամանակ Դուք ցանկանում էիք Արթուր Սարկիսովին դուրս բերել ասպարեզ, սակայն 4-րդ պաշտոնյան չթողեց: Ի՞նչ էր պատահել: [/b][/b][/b] - Ծիծաղելի իրավիճակ էր, կարծես կրկես լիներ: Գուլպաների հետ կապված միլիմետրերի խնդիր կար, ընդամենը միլիմետրերի: Բայց ինձ համար պարզապես ծիծաղելի էր այդ ամենը: Բայց դա չէ պարտության պատճառը: Մենք մեծ հարգանքով ենք վերբավերում Գերմանիային, բայց այդ դրվագն ինձ հունից հանեց. դա անթույլատրելի է ֆուտբոլում: Մենք այդ ժամանակ նոր ուժերի կարիք ունեինք, սակայն չորրորդ պաշտոնյան չթույլատրեց փոփոխություն կատարել: [b]- Կա՞ր հավաքականում այսօր ֆուտբոլիստ, ով ըստ Ձեզ պատրաստ չէր նման խաղի կամ սպասվածից վատ խաղաց: [/b] - Սա ընդհանուր խնդիր է, կոլեկտիվ խնդիր է: Տղաները պայքարեցին, փորձեցին: 1:1 հաշվի ժամանակ ինչ-որ անհասկանալի պահ ստեղծվեց, ապա Գերմանիայի հավաքականն ավելի մեծ ուժեր ներդրեց, իսկ մենք հոգնած էինք, իսկ մենք լավ փոփոխություններ կատարելու հնարավորություն չունեինք: Պաշտպանական եւ միջին գծի բավարար քանակությամբ խաղացողներ չունենք: [b]- Կենտրոնական պաշտպաններից վերջին երեք խաղերում խաղալու հնարավորություն չստացավ միայն Խաչատուրովը: Արդյո՞ք նա դեռ պատրաստ չէ՝ հանդես գալ հավաքականում: [/b] - Մարզումների ժամանակ մենք նրան դիտել ենք, փորձարկել ենք եւ արդյունքները լավը չէին: [b][b]- Դուք նշել էիք, որ ցանկանում եք եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնել՝ մինչեւ Դանիայի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը: Արդյոք դա հնարավոր է՝ հաշվի առնելով այն, որ ՖԻՖԱ-ի օրացույցում ազատ տեղ չի մնացել: [/b][/b] - Ցանկություն կա, սակայն ՖԻՖԱ-ի օրացույցի հետ կապված խնդիր կա: Մեզ մնում է միայն բավարարվել ներքին ինչ-որ հանդիպումով:

Նմանատիպ նյութեր