Ծեծկռտուք Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ և 5-րդ գումարտակների ծառայողները և շտապօգնության բրիգադը, ովքեր կարողացել են առաջին օգնություն ցուցաբերել տուժածներին:
Ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների և ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի