211652_close_icon
views-count1754 դիտում article-date 12:57 21-12-2015

Քարաթափում Սարալանջ - Տերյան փողոցների խաչմերուկում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջ - Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող մոտակա լանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է ճանապարհի հենապատը (մոտ 9 քմ), որը, թափվելով երթևեկելի հատված, ճանապարհը դարձրել է դժվարանցանելի: Փրկարարները սահամանազատել են տարածքը և թափված քարերը տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր