211652_close_icon
views-count1364 դիտում article-date 12:28 06-06-2014

Վրաստանի նախագահն այսօր Ուկրաինա կմեկնի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր մեկնում է Ուկրաինա, որտեղ վաղը՝ հունիսի 7-ին, կմասնակցի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը: Վրաստանի նախագահը Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր ք է ստացել մայիսի 27-ին: Երդմնակալությանը ներկա կլինեն նաև մի շարք ետությունների ղեկավարներ, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը և այլոք: Հրավիրյալների ցուցակում չէ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նմանատիպ նյութեր