211652_close_icon
views-count14553 դիտում article-date 14:31 13-05-2015

Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել է Գորիսի ոստիկանապետին

Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գեւորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում:

Նմանատիպ նյութեր