1223 դիտում
20:45 05-06-2014
Փոխվարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմին՝ Իվան Դրաբեկի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման գործընթացի, հիմնադրամի գործունեության ուղղությունների, Համաշխարհային բանկի վարկային նոր ծրագրի բաղադրիչների հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը ներկայացրեց այն գաղափարախոսությունը, որն ընկած է լինելու նոր հիմնադրամի ձեւավորման հիմքում՝ ընդգծելով, որ վերջինիս գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման աջակցությանը, համայնքների զարգացման համալիր ծրագրերի, այդ թվում՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագրերի օժանդակությանը:
Ակնկալվում է, որ հիմնադրամը կլինի այն մարմինը, որը ծրագրերի արդյունավետությունը կդիտարկի կոնկրետ տարածքի զարգացման տեսանկյունից:
ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ ներկայացված մոտեցումները հաշվի կառնվեն նոր ծրագրում, որը պետք է համահունչ լինի նոր ձեւավորվող հիմնադրամի նպատակներին:
Նախատեսվում է, որ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի արդեն 2015 թվականից:
Նմանատիպ նյութեր
967 դիտում
18:46 02-11-2023
ՀՀ փոխվարչապետն ընդունել է գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը
945 դիտում
23:12 02-06-2014
Փոխվարչապետն ընդունել է եգիպտացի գործարարների պատվիրակությանը
865 դիտում
22:37 19-10-2023
ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
1012 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1063 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
766 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան