211652_close_icon
views-count841 դիտում article-date 22:37 19-10-2023

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ողջունելով հյուրերին` փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

Այս համատեքստում Ֆիլիպ Լըկլերկը վերահաստատել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր մասնագիտացված կառույցների և զարգացման գործընկերների հետ հումանիտար արձագանքի կազմակերպմանն ուղղությամբ Կառավարության արդյունավետ փոխգործակցության ապահովմամնը:

Զրուցակիցներն ընդգծել են առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կարևորությունը:

Նմանատիպ նյութեր