1251 դիտում
18:56 05-06-2014
Կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների ու փոխկառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը, որը կայացել է Նիդեռլանդների կառավարության նստավայր Հաագայում: Պատվիրակությունը գլխավորել է նախարար Գագիկ Խաչատրյանը` որպես Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ:
ԱՄՀ/ՀԲ տարեկան համաժողովի ընթացքում քննարկվել են համաշխարհային տնտեսության առջև ծառացած մարտահրավերներին, դրանց դիմագրավման և հաղթահարման ուղիներին, ինչպես նաև համաշխարհային տնտեսության կայուն զարգացման հեռանկարներին, աշխատատեղերի ստեղծմանը, էներգետիկ անվտանգության խնդիրներին և այլ կարևորագույն թեմաներին առնչվող հարցեր: Այցի շրջանակներում տեղի են ունեցել նաև հանդիպումներ Նիդեռլանդների վարչապետի, Վրաստանի ֆինանսների նախարարի և պաշտոնատար այլ անձանց հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ և ԱՄՀ/ՀԲ համագործակցության շրջանակներին առնչվող հարցեր:
Գագիկ Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հրավերով աշխատանքային այց է կատարել նաև Մոսկվա և հանդիպել ՌԴ գործընկերոջ հետ: Այցի ընթացքում երկու երկրների ֆինանսների նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
[i]
ՀՀ ֆինանսների նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/i]
Նմանատիպ նյութեր
6791 դիտում
20:39 21-04-2018
Վաշինգտոնում մեկնարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի հանդիպումները. ՖՈՏՈՇԱՐՔ
2553 դիտում
15:20 13-04-2019
Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ գործակցությունը
Այս բաժնից
1378 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
988 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար