2604 դիտում
15:20 13-04-2019
Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ գործակցությունը
Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանի մասնակցության շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաև ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի հետ:
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ և ՀԲ հետ գործակցությունը, նշելով, որ վերջիններս նշանակալի դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ աջակցելով և հանրային, և մասնավոր հատվածներին, ինչպես նաև առանձնացրել երկրի ֆինանսական ոլորտում իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ և ՀԲ ցուցաբերած աջակցությունը:
ԿԲ նախագահը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի ընթացիկ վիճակը, Կենտրոնական բանկի նախաձեռնություններն ու իրականացվող ծրագրերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործակցության նոր հեռանկարների շուրջ, և նշել, որ Հայաստանի Հանրապետության և Արժույթի Միջազգային Հիմնադրամի ու Համաշխարհային Բանկի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ։
ԿԲ նախագահը մասնակցել է մի շարք աշխատանքային քննարկումների՝ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
1284 դիտում
18:56 05-06-2014
Կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը
6818 դիտում
20:39 21-04-2018
Վաշինգտոնում մեկնարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի հանդիպումները. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
544 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
778 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
712 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը