18417 դիտում
16:13 11-07-2015
24-ամյա Սերյոժան այնպիսի «շոու» է սարքել «Քրեյզի» գիշերային ակումբում, որ ակումբի բնականոն աշխատանքը ժամանակավոր խափանվել է
24-ամյա Սերյոժա Սուրենի Աղոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 1/2/2 հասցեում գործող «Քրեյզի» գիշերային ակումբի սրահում, այնուհետև՝ բակային հատվածում շուրջ 30 րոպե տևողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ:
Միաժամանակ հայհոյանքներ է հնչեցրել ինչպես անհասցե, այնպես էլ ակումբի աշխատակիցներ Աշիկ Սահակյանի և Հարություն Գևորգյանի հասցեին և բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, որպիսի դիտավորյալ գործողություններով խափանվել է ակումբի բնականոն աշխատանքի ընթացքը, ցուցաբերել բացահայտ անհարգալից վերաբերմունք ակումբի աշխատակիցներ՝ Աշիկ Սահակյանի, Հարություն Գևորգյանի, Ցոլակ Բադալյանի, Ռուստամ Սահակյանի, Գայանե Ալեքսանյանի, Էդգար Մուրադյանի, Օֆիկ Գևորգյանի, Անահիտ Գևորգյանի և հավաքված այլ քաղաքացիների նկատմամբ և խափանել ակումբի բնականոն աշխատանքի ընթացքը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: