211652_close_icon
views-count2633 դիտում article-date 13:11 05-06-2014

«Մահ կամ ազատություն». «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

[b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, և հայտնել, որ ամուսինը հացադուլ և ջրադուլ է սկսել. «Ամուսինս՝ Արտակ Հակոբյանը, այսօրվանից «Արթիկ» ՔԿՀ-ում հայտարարել է օրինական կարգով հացադուլ և ջրադուլ: Այս ամենի պատճառը հանդիսանում է այն, որ ամուսնուս հաշված ամիսներ են մնում, սակայն չեն ներկայացնում վաղաժամկետ պայմանական ազատման: Ամուսինս 3-րդ կարգի հաշմանդամ է (տառապում է սուր պանկրեատիտ հիվանդությամբ): Նա բուժում էր ստանում «Արմենիա» ԲԿ-ում, սակայն սույն թվականի մայիսի 28-ին ՔԿ վարչության աշխատակիցները, ապօրինի ցուցում կատարելով, գիշերը ժամը 3-ին առևանգեցին նրան «Արմենիա» ԲԿ-ից: Այժմ ՔԿ հիմնարկի բուժանձնակազմը հրաժարվում է ամուսնուս բուժօգնություն ցուցաբերելուց՝ պատճառաբանելով, որ քրեական գործի բժշկական քարտը գողացված է: Ջրադուլի և հացադուլի պատճառը հանդիսանում են «Արթիկ» ՔԿ հիմնարկի վարչակազմը և ՔԿ վարչությունը, քանի որ միտումնավոր գողացան ամուսնուս քրեական գործի բժշկական քարտը, որպեսզի ամուսինս հետագա բուժում չստանա: Այս հանցագործության դեպքի առիթով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Ամուսնուս բան պատահելու դեպքում պատասխանատու են «Արթիկ» ՔԿՀ-ն և ՔԿ վարչությունը: Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան»: [b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

Նմանատիպ նյութեր