Շտապօգնության բժշկին ծեծելով սպանած դատապարտյալը 4 օր է՝ հացադուլ և ջրադուլ է հայտարարել
«Գյումրու շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել»,-այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ Արտակ Կարապետյանը հացադուլն ու ջրադուլը հայտարարել է մարտի 6-ից: Գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ: Նրա հետ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:
Նշենք, որ Ա. Կարապետյանը դժգոհում է իրեն տրված պատժաչափից: